Փաշինյանը «տեռորի» է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, «ստատուսներ» գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։ Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, և Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։

Ավելին՝ նա ամենօրյա տեռորի է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, ստատուսներ գրել՝ ի պաշտպանություն իրեն։ Թիմը դիմադրում է՝ համարում է, որ վաղ է, մարդիկ իրենց չեն հասկանա։ Այս օրերին ով փորձել է «խոսել»՝ Լենա Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Հովհաննես Իգիթյան, Հովիկ Աղազարյան, հայտնվել է վրդովված մարդկանց թիրախում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031