Բաժիններ՝

ԱՄՆ-ը 2020 թվականին ռեկորդային գումարի ռազմական արտադրանք է մատակարարել Ուկրաինային

Միացյալ Նահանգները արտասահմանյան ռազմական մատակարարումների ծրագերի շրջանակում 2020 ֆինանսական տարում Ուկրաինիային է վաճառել 510 միլիոն դոլար գումարի արտադրանք, ինչը դարձել է ամենախոշոր ցուցանիշն ամբողջ ժամանակ: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք բովանդակում է ԱՄՆ-ի Պաշտպանական համագործացության եւ անվտանգության գործակալության զեկույցը, որը հրապարակվել է դեկտեմբերի 7-ին:

Գործակալության տեղեկավտության համաձայն՝ Ուկրաինայի համար ցուցանիշը 2020 թվականին կազմել է 510,5 միլիոն դոլար 2019 թվականի 272,4 միլիոն դոլարի, 2018 թվականի 250,7 միլիոն դոլարի, 2017 թվականի 207,7 միլիոն դոլարի եւ 2016 թվականի 226,5 միլիոն դոլարի համեմատությամբ: Նախորդ բոլոր տարիներին, ինչպես նշված է զեկույցում, Կիեւին սպառազինությունների մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել է 179,2 միլիոն դոլար: Փաստաղթղթում տվյալներ բերված են բոլոր երկրների համար՝ սկսած 1950 թվականից:

Պաշտպանական համագործակցության եւ անվտագության գործակալությունը մտնում է Պենտագոնի կառուցվածքի մեջ եւ պատասխանատու է արտասահմանին միջկառավարական պարտավորագրերով ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների, ԱՄՆ-ի զինված ուժերի եւ այլ պետությունների միջեւ կապերի զարգացման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս