Բաժիններ՝

«Մյուս տարի մենք Մեսսիի հետ անպայման պետք է միանանք»․ Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ դեմ չի լինի կրկին խաղալ նույն թիմում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Նեյմարը կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017 թվականներին:

«Ամենից շատ ես ուզում եմ կրկին վայելել նրա հետ խաղը»,- ասել է բրազիլացին:

Հարցին, թե որ ակումբում նրանք կարող են վերամիավորվել, Նեյմարը պատասխանել է. «Նա կարող է խաղալ իմ դիրքում, ինձ համար դա խնդիր չի լինի: Հաջորդ տարի մենք անպայման պետք է դա անենք»:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, մինչդեռ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը:

Անցյալ ամառ Նեյմարը փորձել է համոզել  Մեսսիին միանալ ֆրանսիական ակումբին, հայտնում է RMC Sport-ը՝ վկայակոչելով բրազիլացու  ազգականին:

«Այս ամառ Նեյն ամեն ինչ արեց, որպեսզի Մեսսին տեղափոխվի Փարիզ: Նեյմարը պատմեց նրան, թե որքան երջանիկ է ՊՍԺ-ում, որ ակումբն ակումբին միանալու պահից ունի հստակ կառուցվածք: Մեսսին կասկածեց, նա մտածեց այդ մասին:

Նեյը ցանկանում է կրկին խաղալ նրա կողքին և ցանկանում է, որ հաջորդ ամռանը Մեսսին տեղափոխվի ՊՍԺ, բայց դա բարդ հարց է, քանի որ բոլորը քննադատում են Լեոյին»,- ասել է Նեյմարի ազգականներից մեկը:

Հունվարից արգենտինացին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

Ամռանը Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսայից» և նույնիսկ պաշտոնական տրանսֆերի հարցում էր ներկայացրել, բայց ակումբի ղեկավարությունը հրաժարվեց նրան բաց թողնել:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս