
«Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան: Հադրութը, այդքան մեր հայրենակիցների տուն` Հադրութը չի էլ նկատել, որ հանձնել է:
Սոթքի հանքավա՞յր, կրկին չի էլ նկատել: Իսկ հիմա ամենապարզ բանաձևը սուտը բացահայտելու համար: ՌԴ արտգործնախարարը պատերազմի ընթացքում հոկտեմբերի 14-ին հրապարակավ ներկայացրեց ՎԵՐՋԻՆ տարիներին քննարկված և ըստ էության կողմերի համար ընդունելի իր պլանը. «առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»: Պատկերացրեցիք: Երկրորդ փուլում ամեն ինչ կլիներ առջևում: Հիմա նորից հիշենք թե ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին: Մեկ էլ փաստորեն խոսվեց էլ Մադրիդյան, էլ Կազանյան, բայց վերելակները, կիրթ մարդը, պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելը` չի խոսվում…»: