ՉԺՀ-ում արդյունաբերական ձեռնարկությունների շահույթը հոկտեմբերին տարեկան հաշվարկով աճել է 28 տոկոսով
Չինաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շահույթն ընթացիկ տարվա հոկտեմբերին 28,2 տոկոսով՝ մինչեւ 642,9 յուանով (97,79 մլրդ դոլար) ավելացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հաղորդել է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչությունը (ՊՎՎ):
Սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս:
ՊՎՎ-ի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-հոկտեմբերին շահույթի աճն առաջին ինն ամսում տարեկան հաշվարկով կազմել է 0,7 տոկոս՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ 2,4 տոկոսով անկումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: