Բաժիններ՝

«Բարսելոնայի» մարզադաշտը կարող է վերանվանվել Լիոնել Մեսսիի անունով

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Մեսսի անունով: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է մարզադաշտն անվանակոչել Մեսսիի անունով: Այն կկոչվի «Կամպ Նոու Լիոնել Մեսսի»:

Դեռևս օգոստոսին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Սակայն պայմանագրի կետերի հետ կապված խնդիրների պատճառով Մեսսին ևս մեկ մրցաշրջան կմնա Կատալոնիայում:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30