Բացատրեք դավաճանից պաշտոն վերցրածին՝ եղած լայնամասշտաբ պատերազմի սկսվելը դիվանագիտության ոչ թե ձախողում է, այլ ամբողջական տապալում. Արման Սաղաթելյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին

Առնվազն տգեղ է ու ոչ կոլեգիալ իրեն նախարար համարող մարդու համար եկած-չեկած ամեն բան բանակի «գրպանը» գցելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԳ նորանշանակ նախարարի հայտարարությանն առ այն, որ ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ:

«Ես իրեն չեմ ճանաչում անձամբ, բայց ճանաչողներին խնդրում եմ դավաճանից պաշտոն վերցրած ու դրանից զարմացած էս ապուշին բացատրեք, որ եղած լայնամասշտաբ պատերազմի սկսվելը դիվանագիտության ոչ թե ձախողում է, այլ ամբողջական տապալում, ու միայն ես ժամերով կարող եմ պատմել, թե երբ, որտեղ ու ինչպես։

Ու հերիք եղավ վիրավորեք մտածող մարդկանց ինտելեկտը, արդեն սպառել եք ձեր նկատմամբ քաղաքակիրթ վարվեցողության ողջ պաշարը»,- գրել է Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30