Բաժիններ՝

Խոակին Կապառոսի ռեկորդային ցուցանիշ է գրանցել հավաքականի ղեկին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Իսպանացի մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել անընդմեջ 5 խաղում: Այդ խաղերից 3-ում թիմը նաև հաղթել է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս