«Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր…»․ Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, հայտարարեց, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել:
«Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ տարածքները ազատագրված պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի՞ էր… Հիմա էլ ինձ ասում են, բան, այ, ինչի գնացին, Լեռնային Ղարաբաղի, Արցախի նախագահի ինագուրացիան ինչի՞ Շուշիում արեցի։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Լեռնային Ղարաբաղի նախագահը, Արցախի նախագահը իրավունք չունի ընդե միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ որ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում էդտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած՝ ինչի չեք կուզեկուզ ման եկե: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն ա պետք, ժողովուրդ: Դուք ո՞ւղտ եք ուզել, թե՞ չեք ուզել: Ի՞նչ ներդրում ա արվել: Էս վերջին, վերջին մի քանի տարին մի քանի նվիրյալ, այսինքն, մի քանի նվիրյալ գործարարներ այնտեղ ներդրումներ են արել, էդ ա եղել: Իսկ ի՞նչ ա եղել ուրիշ: Էդ տարածքնները էդ ժամանակ չեն հանձնվել, հոկտեմբերին չեն հանձնվել: Էդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ որ ընդեղ մոլախոտ ա աճել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում