Բաժիններ՝

Հանձնվող Քարվաճառ. իրերով բեռնված մեքենաներ, ռուս խաղաղապահներ. tert.am

Քարվաճառ-Վարդենիս մայրուղին վերջին օրերին նման է գաղթի ճանապարհի: 5 օր ժամանակ ստացած քարվաճառցիները բեռնատարներով, մարդատար մեքենաներով փորձում են Հայաստան տեղափոխել իրենց ունեցվածքը՝ կենցաղային իրերից, կահույքից մինչև անգամ ապամոնտաժված տանիքներ և լուսամուտներ:

Քարվաճառցիների իրերով բեռնված մեքենաներին զուգահեռ՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին կարելի է տեսնել ռուսական ԲՏՌ-ներ, որոնք Արցախի հայկական մնացած փոքր հատվածում պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն:

Դեպի Քարվաճառ տանող ոլորաններում գրեթե չշարժվող խցանումներ են. մի մասը շտապում է իր ունեցած-չունեցածը դուրս բերել, մի մասն էլ գնում է Դադիվանք՝ վերջին անգամ առ Աստված աղոթք հղելու:

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 15-ին պետք է Ադրբեջանին հանձնվի Քարվաճառի շրջանը:

3000-ից ավելի բնակչություն ունեցող Քարվաճառի հանձնումից հետո, նոյեմբերի 20-ին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնելու ավելի քան 7700 բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Ակնան (Աղդամը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս