ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արսեն Բաբայանին, Արա Հակոբյանին

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կեսօրին ՀՅԴ Սիմոն Վրացյանի անվան գրասենյակից բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին: Ա. Մինասյանը բերման ենթարկվեց ընդդիմության ներկայացուցիչների նախապես ծրագրված ասուլիսից րոպեներ առաջ:

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ ներկայացուցիչները բերման են ենթարկել նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին:
Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ էին հրավիրվել, ապա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը և այլք: Քրեական գործը հարուցվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս