Բաժիններ՝

Արցախում հաշվառված անձանց կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն ՀՀ-ում սկսված է. ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ»

փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Այլ տեսակի թոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30