Նախորդ շաբաթ Samah նավթային տանկերը Իրանի դրոշի ներքո Սուեզի ջրանցով մտել է Միջերկրական ծով: Մի քանի ծովային մղոն անցնելուց հետո նավը դադարել է հաղորդել իր գտնվելու վայրի և նշանակետի մասին:
Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից:
Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաև Լիդիանը` թե’ պետական կարիքների համար տեխնիկայի տրամադրմամբ, թե’ հումանիտար օգնությամբ: Այդ մասին ոչինչ չի ասվում, դա տեսանելի է միայն մեր` Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներիս համար: Այս շաբաթ Լիդիանը զգալի հումանիտար օգնության փաթեթներ էր բերել մեր համայնքներում ժամանակավոր ապաստանած Արցախի մեր հայրենակիցների համար: Ու սա աջակցության մի փոքր մասն է, միայն այն մասը, որի մասին կարող ենք հրապարակավ խոսել:
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։
Ավելի վաղ Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդ վերցվածների առողջական վիճակը, որոնք ազատ են արձակվել, կայուն է, նրանց հարցաքննում են հետաքննչական միջոցառումների շրջանակներում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։
«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:
Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ:
Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է:
Հայաստանում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836 դեպքի:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:
Վաշինգտոնում ուրբաթ օրը կկայանա ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար:
Razminfo կայքը գրում է․ Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:
Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից եւ առավել եւս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաեւ Արցախի նախկին նախագահներին:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ:
Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ:
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։
Ադրբեջանը հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:
Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: