Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել. ձեռքին դանակ է եղել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդանի արյան փոխներարկման կայան» ՓԲԸ-ի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. ձեռքին առկա է դանակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սերյոժա Ե.-ի (ծնված 2003 թ.) ինքնասպա­նու­թյան փորձը կանխվել է տեղի ուժերով: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս