Բաժիններ՝

Ջոկովիչը Ռոլան Գարոսի եզրափակիչում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ:

Փարիզում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցում էր հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստը հաղթեց Ցիցիպասին 5 սեթերից հետո` 6:2, 6:2, 5:7, 4:6, 6:1 հաշվով: Ռոլան Գարոսի եզրափակչում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականին: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվող մրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարին ներկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս