Սեյրան Օհանյանը՝ Արայիկ Հարությունյանի հրավիրած  խորհրդակցությանը մասնակցելու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ  հրավիրել էր  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Քննարկմանը մասնակցել է նաև  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախում է գտնվում սեպտեմբերի 29-ից:

168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ փորձում է կազմակերպչական տարբեր հարցերով  աջակցել Արցախի իշխանություններին:

«Ես գտնվել եմ այնտեղ, իշխանությունների հետ եմ, մասնակցել եմ իմ փորձով, կազմակերպչական, խորհրդատվական տարբեր հարցերով»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Հավելենք, որ խորրդակցությանն Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը, և, ըստ առաջնահերթության, լիարժեք լուծել խաղաղ բնակչության խնդիրները:

Առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Տեսանյութեր

Լրահոս