Բաժիններ՝

Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարն առաջին անգամ կին կլինի

Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարն առաջին անգամ կին է ընտրվել. այդ պաշտոնի համար թեկնածուների շրջանակը նեղացել է՝ հինգից հասնելով մինչեւ երկու՝ Նիգերիայի ներկայացուցչուհի Նգոզի Օկոնջո-Իվեալան եւ Կորեայի Հանրապետության ներկայացուցչուհի Յու Մյոն Հին: Այդ մասին հաղորդվում է ԱՀԿ-ի կայքում:

«Երկու թեկնածուները, որոնք ամենալայն եւ խորը աջակցություն են կանխապահովել կազմակերպության անդամների կողմից, եւ որոնք հետագայում պետք է անցնեն եզրափակիչ փուլ, Նգոզի Օկոնջո-Իվեալան է՝ Նիգերիայից եւ Յու Մյոն Հին՝ Կորեայի Հանրապետությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, այդպիսով ԱՀԿ-ի յոթերորդ գլխավոր տնօրենը կդառնա իգական սեռի ներկայացուցիչը, որը պատմական իրադարձություն է կազմակերպության համար:

Օկոնջո-Իվեալան ծնվել է 1954 թվականին Նիգերիայի Օգվաշի-Ուկու քաղաքում: ԱՀԿ-ի կայքի համաձայն, նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է Նիգերիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաեւ աշխատել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի պաշտոնում:

Մյոն Հին ծնվել է 1967 թվականին Հարավային Կորեայի Ուլսան քաղաքում: Այժմ նա զբաղեցնում է Հարավային Կորեայի առեւտրի նախարարի պաշտոնը: Մյոն Հին երկրում առաջին կինն է դարձել, որն ստացել է այդ պաշտոնը: Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Ռոբերտո Ազեվեդոն հայտարարել է, որ որոշել է այդ պաշտոնը թողնել մեկ տարի առաջ՝ ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին:

Ազեվեդոն նշել է, որ իր որոշումը կապված չէ առողջական վիճակի հետ, ինչպես նաեւ այլ պաշտոն ստանալու ցանկության հետ: Նա հայտնել է, որ նա այդ քայլին է գնացել՝ իր ընտանիքի հետ քննարկումներից հետո, որի մի մասն ապրում է Ժնեւում (որտեղ գտնվում է ԱՀԿ-ի կենտրոնակայանը), իսկ մի մասը՝ Բրազիլիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս