ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը
Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է խնդիրը:
«Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից իրավախախտման հնարավոր դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող գործընթացները շարունակվում են:
Հանձնաժողովը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է ապրանքներ գնելիս լինել առավել ուշադիր, գնային խնդրահարույց բարձրացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես փաստագրել գինը, ապրանքը, տնտեսվարող սուբյեկտին և դիմել հանձնաժողով:
Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացվում է մասնագիտական վաճառք իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ցանկը և գործող գները (ցանկն ամբողջական չէ):