«Ամեն ոք թող ինքը խորհի, թե ով է դավաճանը: Ու մի խանգարեք տղերքին․․․»
Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճիշտ է, կասկածից վեր է, որ եթե իրոք եղել է ոմն մեկը, ով զինվորին փորձել է համոզել կամ հրամայել դիրքեր հանձնել թշնամուն, ապա նա դավաճան է, բայց…
…դավաճան է նաև թշնամու հետ գաղտնի բանակցողը, թշնամուն ներողը, թշնամու հետ դրա զինման ժամանակ Մեզ խաղաղության ու հաշտության կոչեր անողը, Հայի միջև տարբերություն դնողը, Հայկականը պղծողը ու դրա հովանավորողը, Հայոց լեզուն ու պատմությունը ուրացողը, այն կեղծողը, գրանտ ուտելով Հայկական ինքնության դեմ պայքարողը, ավելի քան երբևէ Հայության համախմբվածությունը պառակտողը, երկրի անվտանգությունը թողած ֆեյսբուքյան գրառումների համար մարդկանց հետապնդող պաշտոնատար անձը… դավաճան է!
Որովհետև Հայի տեսակն է կռվում, Հայի տեսակն է սահմանին ու ցավոք, Հայի տեսակն է զոհվում:
Ամեն ոք թող ինքը խորհի, թե ով է դավաճանը:
Ու մի խանգարեք տղերքին, իրենց այս պահին ոչինչ, բացի Հայրենիքից ու դրա պաշտպանությունից, չի հետաքրքրում:
Ցտեսություն ❗»։
Ճիշտ է, կասկածից վեր է, որ եթե իրոք եղել է ոմն մեկը, ով զինվորին փորձել է համոզել կամ հրամայել դիրքեր հանձնել թշնամուն,…
Gepostet von Վահե Գրիգորյան am Donnerstag, 8. Oktober 2020