Բաժիններ՝

Նիգերիայի տնտեսական մայրաքաղաքի արվարձանում գազի պայթյուն է տեղի ունեցել. Punch

Հոկտեմբերի 8-ին գազի պայթյուն է տեղի ունեցել Նիգերիայի տնտեսական մայրաքաղաք Լագոսի արվարձանում, ութ մարդ զոհվել է: Այդ մասին հայտնել է նիգրիական Punch թերթը:

Պայթյունը տեղի է ունեցել այն ընկերության տարածում, որն զբաղվում է գազի բալոնների լցավորմամբ,- հայտարարել է Լոգոսի նահանգի Արտակարգ իրավիճակների վարչության պետ Օլուֆեմի Օկե Օսանիտոլուն:- Ութ մարդ զոհվել է, կան շատ վիրավորներ»: Նրա խոսքով՝ պայթյունից տուժել է25 բնակելի տուն, ինչպես նաեւ խանութների 16 շենք եւ մեկ տարրական դպրոց:

«Հայտնաբերվել եւ փակվել է գազի ստացման աղբյուրը»,- ընդգծել է նա: Մինչեւ տասը հրշեջ խումբ պայքարում է կրակի դեմ: Ավելի վաղ հաղորդվել էր մայր գազատարի վրա պայթյունի մասին: Պայթյունը որոտացել է Բարուվեի շրջանում Best Roof Cooking Gas ընկերության գազի կայանում: Հիմնականում տուժել են այդ ժամանակ մերձակայքում գտնվող ավտոբուսի կանգառում գտնվող մարդիկ: Վնաս է հասցվել մի քանի շենքերի, ներառյալ տարրական դպրոցի շենքը: Բարուվեի շրջանը գտնվում է Լագոսի կենտրոնից դեպի հյուսիս – արեւմուտք՝ միջազգային օդանավակայանից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս