Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ

Վերջին մի քանի օրվա ընթացքում իրական ժամանակում ինքնաթիռների թռիչքներին հետևող Flight Radar 24 պորտալը DDoS հարձակման զոհ է դարձել: Ինչպես տեղեկացնում է «Register»-ը, կայքի օպերատորները չեն մեղադրում որևէ մեկին, սակայն շատերը կարծում են, որ ԼՂ հակամարտությունը կարող է դրա պատճառ հանդիսանալ:

«Flight Radar 24»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջի աշխատակիցները նշել են, որ օգտատերերի որևէ տվյալներ չեն կոտրվել և հավելել, որ այս հարձակումը նպատակ ունի իրենց ծառայություններն անհասանելի դարձնել:

«Flight Radar 24»-ի ներկայացուցիչ Յան Պեչենիկը The Register-ին հայտնել է, որ այս պահին մեկ աղբյուրից ուժեղ կազմակերպված DDoS հարձակում է իրականացվում կայքի վրա: Չնայած դեռ հայտնի չէ, թե ինչու են թիրախ դարձել, սակայն վերջին երկու օրը մի քանի անգամ հարձակման ենք ենթարկվել»,- նշել է Պեչենիկը:

«Ինչ էլ լինի «Flight Radar 24»-ի պորտալի վրա գրոհների պատճառը, որոշ աղբյուրներ նշում են, որ ԼՂ հակամարտությունը կարող է DDos հարձակման պատճառ լինել »,- նշում է «Register» կայքը:

Տեսանյութեր

Լրահոս