«Պառավս ասել է՝ գնա, ամեն ինչ լավ է լինելու: Ժամանակ չունենք սիրած աղջկա». տղերքը մեկնեցին Արցախ

Այսօր Դավթաշենից ԵԿՄ կամավորների հերթական խումբը մեկնեց Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին: Նրանց կազմում ինչպես երիտասարդ տղաներն են, այնպես էլ՝ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն են հայտնել պաշտպանելու հայրենիքի սահմանը:

«Մենք մեծերով թող գնանք, Աստված մի արասցե, որ մի բան լինի՝ մեր մեծերին լինի, մենք մեր կյանքն ապրել ենք»,- ասաց զինվորի կողքին կանգնելու համար որպես կամավոր Արցախ մեկնող քաղաքացին:

Հարցին, թե ընտանիքի անդամներն ինչպե՞ս են ընդունել իր այդ որոշումը, նա պատասխանեց.

«Իմ պառվին եմ ասել, որ գնում եմ: Պառավն ասել է՝ գնա, լավ է, ամեն ինչ լավ է լինելու: 11 թոռ ունեմ, ես էլ ժամանակին սպորտսմեն եմ եղել, դրա համար ձիգ եմ մնացել, ու պետք է կռվենք, թուրքն ի՞նչ է իրենից ներկայացնում: Մենք թուրքերի, ադրբեջանցիների հետ ծառայել ենք, դրանք վախկոտ, գող, ցիգան ժողովուրդ են, ու ճնշել ենք ամեն ձև, հիմա նման տականքներն ուզում են մեր եղածը մեր ձեռքից խլեն, ոչ մեկի թույլ չենք տա: Մենք պատրաստ ենք հանուն հայրենիքի՝ չմեռնենք, կռվենք, խի՞ մեռնենք, դրանք պետք է սատկեն, հաղթելու ենք անպայման»:

Արցախ մեկնող կամավոր երիտասարդներից Հովհաննես Հովակիմյանն էլ հաստատեց, որ դուխը տեղն է, իսկ հարցին, թե արդյոք սիրած աղջիկ ունի՞, պատասխանեց.

«Տրամադրությունը շատ լավ է, բոմբ է, դուխով գնում ենք, հետ ենք գալու, կարևորը՝ դուխով: Ժամանակ չունենք սիրած աղջկա, բայց ինձ թվում է՝ գանք՝ կլինի, էլի»:

Կամավորների հարազատներն ու ընկերները նրանց ծափերով ճանապարհեցին դեպի Արցախ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախաձեռնեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, և հազարավոր տղաներ մեկնեցին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս