Բաժիններ՝

«Էսքանից հետո որևէ մեկը պիտի հարց տա և ասի՝ ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում…». Նիկոլ Փաշինյան

«Էսօր, երբ որ էս ծրագրերը նայում էի և տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս և ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի հարց տա և ասի՝ ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում: Այսօր էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց: Ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել, և դա ճիշտ որոշում է: Եվ մեր նախարարները, կառավարության անդամները պետք է, այո, ստանան արժանապատիվ վարձատրություն, և դա նաև ժողովրդի պատիվն է, գործատուի պատիվն է՝ իր ծառային, իր աշխատողին ոնց է պահում, ոնց է վերաբերվում: Եվ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք 100-200-300 000 դրամ պարգևավճարի կարիքը ունեն: Առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ, որ մեր երկրում գործում են մարզպետներ և նախարարներ, որոնք ունեն էդ պարգևավճարի կարիքը, և որոնք թալանով չեն զբաղված: Եվ նրանք, ում մտքով հանկարծ կանցնի թալանով զբաղվել, գիտեն, որ կպատժվեն ամենախիստ ձևի»,- երեկ Գեղարքունիքի մարզ կատարած այցն ամփոփելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ էության այդ հարցի պատասխանն ունեցողներին Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց գալ ու Սևանի 4 կողմով պտտվել, մտնել համայնքներ ու տեսնել՝ ինչ է կատարվում:

«Այսօր նույն տրամադրությունն է, ինչ հեղափոխության ժամանակ: Ովքեր ուզում են դա փորձել գործնականում, թող փորձեն: Որովհետև հեղափոխությունն իրականում շարունակվում է: Այսօր այդ թեմային չէի ուզում անդրադառնալ, բայց դրան էլ անդրադառնամ: Հեղափոխությունը շարունակվում է և շատ վստահ է շարունակվում, հաղթական է շարունակվում բոլոր ասպարեզներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ բոլոր պրոբլեմները լուծված են, սա նշանակում է, որ հեղափոխությունը շարունակվում է և հաղթական է շարունակվում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս