8 ֆուտբոլային աստղեր, ովքեր համարձակորեն մերժել են «Բարսելոնային»
Այո, կյանքում դա տեղի է ունենում: Ի՞նչ է դա քաջություն կամ ամբարտավանություն, երբ հայտնի ֆուտբոլիստը հրապարակավ ասում է «ոչ» «Բարսելոնային»: Ի՞նչն էր առաջնորդում այս ֆուտբոլիստներին: «Բարսելոնան» սուպերակումբ է, սրա հետ վիճել իմաստ չունի, բայց պարզվում է, որ ոչ բոլորն են երազում խաղալ կապտանռնագույնների համար։
1․ Կոկե
Կոկեն կարող էր լքել Մադրիդը 2014-ի հաջող մրցաշրջանից հետո, երբ «Ատլետիկոն» հաղթեց Լա Լիգային և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Բարսելոնան» պարզապես փոխարինող էր փնտրում հեռացած Խավիի համար, բայց Կոկեն չկարողացավ փոխանակել Մադրիդը Կատալոնիայի հետ:
««Բարսելոնային» ոչ ասելը հեշտ չէ, ես արժանապատվորեն գնահատեցի նրա հետաքրքրությունը: Սա նշանակում է, որ իմ աշխատանքն օգուտ է բերում: Բայց ես տանը եմ»,-ասել է Կոկեն:
2․ Ռաֆյաել Գերեյրու
2016 թվականին Պորտուգալիան հաղթեց Եվրոն, և ֆուտբոլիստների համար բացվեց ճանապարհը․ լավագույն ակումբները սկսեցին որս անել նրանց համար, Գերեյրուն նույնպես բացառություն չէր: Այդ ժամանակ նա խաղում էր «Լորինտի» կազմում և նոր մակարդակի անցումը վաղուց հասունացել էր:
«Շատ դժվար էր «Բարսելոնայից» հրաժարվելը, բայց եկավ ժամանակը, երբ ես ստիպված էի ընտրություն կատարել, և Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկությունն ինձ ամենաշատը համոզեց»,-լրագրողներին ասել է Ռաֆայել Գերեյրոն:
3․ Կևին Գամեյրո
2016 թվականին Գամեյրան «Սևիլիայի» հետ միասին հաղթեց Եվրոպա լիգան և տրանսֆերային շուկայում դարձավ հետախուզվող խաղացող:
«Այս ամառ ես ընտրություն ունեցա «Բարսայի» և «Ատլետիկոյի» միջև: Բայց ի՞նչ պետք է անեմ «Բարսելոնայում», երբ կան Մեսսին, Նեյմարը և Սուարեսը»,-ասել էր Գամեյրան։
Կևինը, ի վերջո, ընտրեց «Ատլետիկոն»։
4․ Մարկո Ասենսիո
«Ռեալի» կազմում Զինեդին Զիդանի ֆավորիտներից մեկը կարող էր միանալ «Բարսային»: Նախքան Ասենսիոն դառնալու էր «Ռեալի» հիմնական խաղացողը, նա խոսեց կարիերան շարունակելու տարբեր տարբերակների առկայության մասին:
«Ես առիթ ունեի տեղափոխվել «Բարսելոնա» կամ մեկ այլ ակումբ, բայց ես հայտնվեցի Մադրիդում, այնպես որ ես չէի կարողանա հագնել «Բարսելոնայի» մարզաշապիկ»,-ասել է Ասենսիոն:
5․ Մաուրիսիո Լեմոս
Մաուրիսիո Լեմոսը կարող էր մի քանի տարի առաջ խաղալ «Բարսելոնայում», բայց նա որոշեց մնալ «Լաս Պալմասում» ՝ շարունակելու առաջադիմությունը:
«Այն ժամանակ, երբ մենք բանակցում էինք, «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերից մեկն էր, բայց 20 տարեկանում ոչ ոք ինձ չէր երաշխավորում խաղադաշտ դուրս գալ րոպեներ»,-ասել Լեմոսը:
6․ Դարիո Սռնա
Պատանի խաղացողները հաճախ հրաժարվում են «Բարսելոնա» տեղափոխվել խաղադաշտում քիչ ժամանակ անցկացնելու պատճառով, բայց հասուն խաղացողները հաճախ երազում են ավարտին հասցնել իրենց կարիերան, կամ գոնե խաղալ աշխարհի լավագույն առաջնություններից մեկում։ Բայց ոչ լեգենդար խորվաթ Դարիո Սռնայի դեպքում:
2017 թվականի հունվարին Սռնան բաց թողեց «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորությունը, որպեսզի մնա իր սիրելի «Շախտյորում», որի համար նա արդեն խաղացել էր 2003 թվականից:
«Ցանկանում եմ ավարտել իմ կարիերան «Շախտյորում»: Երբ նախագահը ինձ առաջարկեց նոր պայմանագիր, ես միայն դրա փոխարեն շնորհակալություն հայտնեցի: Ես համաձայնեցի ցանկացած պայմանի: Դուք հավանաբար գիտեք «Բարսելոնայի» պատմության մասին, սակայն, ինչպես ասացի, սիրտս այստեղ է»,-ասել էր Դարիո Սռնան:
7․ Դավիդ Լուիս
Դավիդ Լուիսը կարող էր լինել «Բարսայում», բայց հետո ընտրեց Փարիզ Սեն Ժերմենը:
«Ճիշտ է, որ «Բարսելոնան» մի քանի անգամ փորձեց ինձ ձեռք բերել, և ամեն ինչ լավ տեսք ուներ: Վերջիվերջո ես հասկացա, որ ՊՍԺ-ն այն թիմն է, որն ինձ իրոք պետք է»,-ասել էր Լուիզը:
ՊՍԺ-ից հետո պաշտպանը վերադարձավ «Չելսի» ՝ վերսկսելու իր կարիերան և «արիստոկրատների» հետ նվաճեց Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Եվրոպա լիգան: 2019-ին Դավիդ Լուիզը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
8․ Տիագո Սիլվա
Տիագո Սիլվան կարող էր լինել կապտանռնագույնների մի մասը, եթե այդ ժամանակ «Բարսելոնայի» նախագահը ավելի գայթակղիչ առաջարկություն աներ:
«Ես խնդրեցի կատարել մի քանի կարևոր պայմաններ, բայց ակումբը չարեց: Ես արագ հասկացա, որ ինձ համար ամեն ինչ լավ չի ստացվում»,-ասել է Սիլվան:
Արդյունքում, պաշտպանը միացավ ՊՍԺ-ին և դարձավ նրա հաջողության բաղկացուցիչ մասը: Տիագոն հույս ունի փարիզցիների կազմում նվաճել Չեմպիոնների լիգան։
Սիրարփի Աղաբաբյան