Բաժիններ՝

Երիտասարդը կողոպտել էր մի կնոջ, մեկին էլ փորձել էր կողոպտել

Հունիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտ անհայտ անձը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:

Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Կողոպուտը կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ հունիսի 22-ին, ժամը 1-ի սահմաններում, դարձյալ օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ ստացվեց, որ մոտ երկու ժամ առաջ Նալբանդյան փողոցում բժշկական դիմակով մի երիտասարդ մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան:
Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց` քաշելու ընթացքում շղթան պոկվել և ընկել էր տուժողի վերնաշապիկի մեջ: Հանցամիտն իր կամքից անկախ հանգամանքներում կողոպուտն ավարտին չէր հասցրել, փախել էր:

Հետախուզական միջոցառումների շառավիղն ընդլայնվեց: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, և համագործակցությունը դրական արդյունք տվեց:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ կողոպուտն ու կողոպուտի փորձը կատարել է Նորագյուղ թաղամասի 19-ամյա մի բնակիչ:
Հունիսի 23-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս