Բաժիններ՝

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Միրաքյան փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, կասկածվողը Հասրաթյան փողոցից, իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Մեքենայի սրահից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով դեղնականաչավուն բուսական զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930