Տևեսն ուզում է, որ Մեսսին և Ռոնալդուն խաղան իր թիմում
«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը պատմել է, թե որ խաղացողներին կցանկանա հրավիրել մասնակցելու իր հրաժեշտի խաղին:
«Այս թիմում ընդգրկված կլինեն Բուֆոնը, Ուգո Իբրան, Ռիո Ֆերդինանդը, Գաբրիել Հայնցեն, Պատրիս Էվրան, Անդրեա Պիրլոն, Փոլ Սքոուլզը, Պոլ Պոգբան, Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին և Ուեյն Ռունին:
Իմ ապագայի հարցում ես բոլոր դռները բաց եմ թողնում, քանի որ չեմ ուզում իմ խոսքերի ստրուկը լինել:
Իհարկե, Արգենտինայում ես կխաղամ միայն «Բոկայի» համար: Բայց ես կցանկանայի վերադառնալ «Վեսթ Հեմ», որպեսզի այնտեղ կես տարի պարգևատրվեմ: Եվրոպական բոլոր թիմերի շարքում, որտեղ ես խաղացել եմ, սա ես ամենաշատն եմ սիրում»,- ասել է Տևեսը:
Սիրարփի Աղաբաբյան