Բաժիններ՝

15 հրաշալի մինի սերիալ, որ կարելի է դիտել մեկ երեկոյի ընթացքում

1․ Потерянная комната/ The Lost Room

  • Միացյալ Նահանգներ, 2006թ.
  • Առեղծվածային դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, թրիլլեր
  • Տևողությունը՝ 3 սերիա
  • IMDb: 8.2

Դետեկտիվ Ջոն Միլլերը և նրա հավատարիմ զուգընկերը հետապնդում են «Sunshine Motel»-ի 10-րդ համարը: Այնուամենայնիվ, տեղական մաֆիան, աղանդավորները և այլ ազդեցիկ մարդիկ նույնպես դեմ չէին լինի ստանալ զարմանահրաշ սենյակի բանալին: Հանդիսատեսը հերոսների հետ միասին պետք է պարզի, թե ինչ է թաքնված այդքան անսովոր դռան հետևում:

Թվում է, թե սերիալի ստեղծողները ոգեշնչվել են Դեյվիդ Լինչի ստեղծագործությունից։

Կարդացեք նաև

2․ Прикуп/ The Take

  • Մեծ Բրիտանիա, 2009թ․
  • Քրեական դրամա, թրիլլեր
  • Տևողությունը՝ 4 սերիա
  • IMDb: 7.9

Ֆրեդի Ջեքսոնը բանտում ժամանակն անցկացրեց առավելությամբ և ստացավ բոլոր անհրաժեշտ կապերը: Ազատ արձակվելով՝ նա սկսում է նվաճել քաղաքի հանցավոր շուկան ՝ մաքրելով իր ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները:
Թոմ Հարդիին հիանալի կերպով հաջողվում է խաղալ խարիզմատիկ մաչոյի դերը, բայց դերասանը ոչ պակաս լավն է թվում որպես փսիխոպատ բանտարկյալ: Հեռուստադիտողները կվայելեն քրեական աշխարհի ներկայացուցիչների կյանքի մանրամասները, որոնք այստեղ ներկայացված են ամբողջ շուքով։

3. Багровый лепесток и белый/ The Crimson Petal and the White

  • Մեծ Բրիտանիա, 2011թ․
  • Ռոմանտիկ դրամա
  • Տևողությունը՝ 4 սերիա
  • IMDb: 7.6

Վիկտորիանյան Լոնդոնի բնակիչ և օծանելիքի բիզնեսի ոչ այնքան հաջողակ ժառանգորդ Ուիլյամը սիրահարվում է Քենդի մականունով տասնիննամյա մարմնավաճառուհուն: Շուտով հերոսը աղջկան տեղափոխում է իր տուն: Պարզվում է, որ այնտեղ նա արտաքին աշխարհից թաքցնում է մի կնոջ, ով երեխայի ծնվելուց հետո խելագարվել է:

4․ Милдред Пирс/ Mildred Pierce

  • ԱՄՆ, 2011թ․
  • Դրամա
  • Տևողությունը՝ 5 սերիա
  • IMDb: 7.7

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Մեծ ճգնաժամի ժամանակ: Ամուսինը թողնում է տնային տնտեսուհուն, և նա մնում է մենակ երկու երեխաների հետ: Այնուամենայնիվ, հերոսուհին չի կորցնում սիրտը և ուժ է գտնում կյանքը զրոյից սկսելու համար:

Սերիալը հիմնված է Ջեյմս Քեյնի համանուն վեպի վրա, որն արդեն մեկ անգամ էկրանավորվել է։

5․ Конец парада/ Parade’s End

  • Միացյալ Թագավորություն, 2012թ․
  • Ռազմական մելոդրամա
  • Տևողությունը՝ 5 սերիա
  • IMDb: 7.6

Առաքինի քաղաքացիական ծառայող Քրիստոֆեր Թեյնսը ապրում է իր անհավատարիմ կնոջ՝ Սիլվիայի հետ և մեծացնում ուրիշի երեխային: Բայց կարճ ժամանակ անց հերոսը պլատոնական սիրահարվում է երիտասարդ Վալենտինին․ նա ստիպված է լինում պատերազմի գնալ։

Սերիալում գլխավոր դերերը խաղացել են բրիտանացի աստղեր Բենեդիքթ Քամբերբեթչը և Ռեբեկա Հոլլը, ինչպես նաև ավստրալացի Ադելաիդ Քլեմենսը:

6․ Что знает Оливия/ Olive Kitteridge

  • ԱՄՆ, 2014թ․
  • Դրամա
  • Տևողությունը՝ 4 սերիա
  • IMDb: 8.4

Ամերիկացի հասարակ ընտանիքի կյանքի 20 տարին ընդգրկող մինի շարքը հիմնված է Պուլիցցերի մրցանակի դափնեկիր Էլիզաբեթ Շտրաուտի նույնանուն գրքի վրա:

Մաթեմատիկայի նախկին ուսուցչուհի Օլիվիա Կիտրիջը ապրում է ամուսնու՝ Հենրիի և որդու՝ Քրիսթոֆերի հետ Կրոսբի քաղաքում: Ինչպես ցանկացած ընտանեկան պատմության ընթացքում, այստեղ ևս պահարանում պահված շատ գաղտնիքներ կան։

7․ Гудини/ Houdini

  • ԱՄՆ, Կանադա, 2014թ․
  • Կենսագրական դրամա
  • Տևողությունը՝ 2 սերիա
  • IMDb: 7.4

Աճպարար Հարի Հուդինիի վերելքի և անկման պատմությունը, որը հայտնի է իր ապշեցուցիչ հնարքներով: Նրա կյանքը զարմանալիորեն պայծառ էր. իլյուզիոնիստը հնարավորություն ունեցավ դառնալ լեգենդների կործանիչ և անգամ հանդիպել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Արթուր Քոնան Դոյլը և Գրիգորի Ռասպուտինը:

Հուդինիի դերը խաղացել է Էդրիեն Բրոուդին, որը հայտնի է իր ինտելեկտուալ և արտահայտիչ խաղով: Մասնագետները կարծում են, որ նա արտակարգ է խաղացել, չնայած արտաքին տեսանկյունից դերասանը այնքան էլ նման չէ իր պատմական նախատիպին:

8. Ночной администратор/ The Night Manager

  • Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, 2015թ․
  • Քրեական դրամա, դետեկտիվ, թրիլլեր
  • Տևողությունը՝ 6 սերիա
  • IMDb: 8.1

Հետախուզական գործակալությունները զորակոչում են «Նեֆերտիտի» հյուրանոցի գիշերային կառավարիչ Ջոնաթան Փեյնին՝ հանցավոր խմբին ներթափանցելու համար, որը գլխավորում է ազդեցիկ գործարար և զենքեր վաճառող Ռիչարդ Ռուպերը:

Եթե Թոմ Հիդըլսթոնի և Հյու Լորիի տանդեմն ինքնին ձեզ համար անբավարար պատճառ է թվում այս սերիալը դիտելու համար, ապա բազմաթիվ մրցանակները գուցե համոզիչ լինեն։

9. 11.22.63

  • ԱՄՆ, 2016թ․
  • Ֆանտաստիկ դրամա, դետեկտիվ, թրիլլեր
  • Տևողությունը՝ 8 սերիալ
  • IMDb: 8.2

Անգլերենի ուսուցիչ Ջեյք Էփփինգին ուղարկվում է անցյալ՝ Քենեդիի սպանությունը կանխելու համար: Սակայն նա դեռ չգիտի, որ պատմության ընթացքը փոխելը այնքան էլ պարզ չէ:

Սթիվեն Քինգի վեպի վրա հիմնված սերիալը հոգեհարազատ է բոլոր նրանց, ովքեր իրենց մոտ են համարում 1960-ականների հետպատերազմյան Ամերիկայի ոգուն:

10. Риллингтон плейс/ Rillington Place

  • Միացյալ Թագավորություն, 2016թ․
  • Կենսագրական քրեական դրամա
  • Տևողությունը՝ 3 սերիա
  • IMDb. 7.1

Թիմ Ռոթի մասնակցությամբ մինի-սերիալը պատմում է իսկական մոլագար Ջոն Քրիսթիի մասին, որը, մինչ կինը հեռու էր, կանանց իր տուն էր բերում, նրանց գազով թունավորում, բռնաբարում, խեղդամահ անում և դիակները թաղում տան հետևի բակում։

Սերիալի անվանումը համահունչ է այն փողոցի անվանը, որտեղ ժամանակին ապրում էր մարդասպանը: Ճիշտ է, այն այլևս չի կարելի գտնել ժամանակակից Լոնդոնի քարտեզի վրա. պատմությունը հրապարակվելուց հետո փողոցը անվանափոխվեց վատ համբավի պատճառով։

11. Однажды ночью/ The Night Of

  • ԱՄՆ, 2016թ․
  • Քրեական դրամա
  • Տևողությունը՝ 8 սերիա
  • IMDb: 8.5

Առավոտյան մի աղջկա հետ բուռն գիշերից հետո պակիստանցի ամերիկացի ուսանող Նասիրը մահացած է գտնում իր նոր ծանոթին: Մի շարք հանգամանքների բերումով, բոլոր մեղադրանքները նրա վրա են ընկնում:

Սկզբում կարող եք տպավորություն ստանալ, որ այս շարքը մարդասպանին գտնելու մասին է: Բայց դետեկտիվ հետաքննության փոխարեն մեզ ցուցադրվում է երկար և ցավոտ դատական գործ: Միևնույն ժամանակ, երիտասարդ դերասան Ռեյզ Ահմեդը ցուցադրում է իր կերպարի տպավորիչ էվոլյուցիան՝ պարզ ցույց տալով, թե ինչպես է միամիտ տղան վերածվում դաժան քրեակատարողական համակարգի կողմից հավերժ փոխված անձի:

12. Патрик Мелроуз/ Patrick Melrose

  • Միացյալ Թագավորություն, 2018թ․
  • Դրամա
  • Տևողությունը՝ 5 սերիա
  • IMDb: 8.1

Արիստոկրատ Պատրիկ Մելրոուզը փորձում է հաղթահարել իր հակումները և վերադառնալ նորմալ կյանքի: Շուտով պարզ է դառնում, որ հերոսի ինքնաոչնչացնող վարքի պատճառները կապված են վաղ մանկության տարիների հետ:

Սերիալում, որը հիմնված է Էդվարդ Սենթ-Օբինի ինքնակենսագրական պատմությունների վրա, Բենեդիքթ Քամբերբեթչը ցույց է տալիս հրաշալի խաղ։

Պատրիկ Մելրոուզը նաև բարձրացնում է այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են սեռական բռնության սարսափը և մանկական հոգեբանական տրավմաների հետևանքները:

13. Чернобыль/ Chernobyl

  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2019թ․
  • Պատմական դրամա
  • Տևողությունը՝ 5 սերիա
  • IMDb: 9.5

HBO հեռուստաալիքի հինգ մասից բաղկացած նախագիծը, որը նվիրված է պատմության մեջ ամենավատ տեխնոլոգիական աղետներից մեկին` Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարին, վերստեղծում է ողբերգության հետ կապված իրադարձությունները և նկարագրում է դրա հետևանքների վերացումը:

Սերիալի առանձնահատուկ առավելությունն այն էր, որ հեղինակներն ինքնին չէին կենտրոնացել աղետի վրա: Փոխարենը, նրանք ցույց տվեցին, թե ինչպես են տարբեր մարդիկ տեսնում իրավիճակը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, կայանների աշխատողներ և հասարակ սովետական քաղաքացիներ:

14. Семейный брак/ State of the Union

  • Միացյալ Թագավորություն, 2019թ․
  • Կատակերգություն, ընտանեկան դրամա
  • Տևողությունը՝ 10 սերիա
  • IMDb: 7.9

Թոմն ու Լուիզան ամեն շաբաթ գնում են փաբ՝ ընտանեկան թերապևտի հետ սովորական հանդիպումից առաջ խմելու: 10 կարճ դրվագների ընթացքում կերպարները կփորձեն պարզել՝ արդյոք նրանք պետք է փրկեն իրենց ամուսնությունը:
Սերիալը կառուցված է բացառապես երկու գլխավոր հերոսների երկար երկխոսությունների վրա և լի է հմայիչ սև հումորով:

15. Чудотворцы/ Miracle Workers

  • ԱՄՆ 2019թ․
  • Կատակերգական ֆենթըզի
  • Տևողությունը՝ 7 սերիա
  • IMDb: 6.9

Դենիել Ռեդքլիֆի և էքսցենտրիկ Սթիվ Բուշեմիի մասնակությամբ հեշտ և զվարճալի պատմությունը, անշուշտ, շատերին կուրախացնի: Սերիալը ձանձրալի գրանսենյակային օրերի և ձանձրացած Աստծո մասին է։
Սերիալում աշխարհի վերջը չեղարկելու համար, ցածր մակարդակի հրեշտակներ Քրեյգը և Էլիզը պետք է կատարեն ամենաիրականանալի աղոթքներրից մեկը՝ օգնել երկու հարազատ մարդկանց համախմբելուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս