Բաժիններ՝

2020թ.-ին առ այսօր Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք

Ընթացիկ տարում առ այսօր Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 10 դեպք, բոլորը շրջաններում, որից 2-ը Ասկերանում, 3-ը՝ Հադրութում, 2-ը Մարտունիում և 3-ը` Քաշաթաղում։ Արձանագրված 10 դեպքից 2-ին չի ներարկվել հակաօձային շիճուկ, քանի-որ, կարիք չի եղել:

Առաջին ահազանգը օձի խայթոցի ստացել ենք Մարտունու շրջանից մարտի 29-ին։ Օձի խայթոցից թունավորվածների 70%-ը տղամարդիկ են: Մանկական տարիքային խմբում դեպք չի արձանագրվել:

Արցախի Հանրապետությունում բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Բոլոր բուժհիմնարկներն ապահովված են հակաթույնով:

Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ:

Օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով, հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս