ՍԴ-ն վերսկսում է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշում է ընդունել վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով կասեցված վարույթը։

Նիստի օրը նշանակվել է հուլիսի 7-ին։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործով ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշեց կասեցնել վարույթը ու դիմել ՍԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ խնդրահարույց հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2020 թվականի մայիսի 29-ին հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, հետեւապես կասեցման հիմքը վերացվել էր եւ այն ենթակա էր վերսկսման։

Նշենք, որ դիտարկվող գործով զեկուցող են նշանակվել ՍԴ բոլոր 7 դատավորները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930