
Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Սոֆի Մխեյանը, Վիգեն Հովսեփյանն ու ԴերՀովան ժամանակակից ռիթմերով են ներկայացրել «Խորոտիկ, մորոտիկ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
Հոլովակի ռեժիսորն ու օպերատորը Ֆելիքս Շախտոյանն է: Տեսահոլովակում կլարնետ է նվագում Հարություն Չկոլյանը, դարբուկա՝ Կարո Սաղոյանը:
Սոֆի Մխեյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կադրեր է հրապարակել հոլովակի նկարահանման ընթացքից՝ տաք ու պարային օր մաղթելով բոլորին: