Քրիստեն Ստյուարտը նկարահանվում է արքայադուստր Դիանայի դերում
Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը «Սփենսեր» ֆիլմում մարմնավորելու է արքայադուստր Դիանային: Այս մասին հայտնել է Deadline-ը:
Նշվում է, որ ֆիլմը կպատմի այն օրերի մասին, երբ արքայադուստր Դիանան որոշում կայացրեց բաժանվել արքայազն Չարլզից:
Ֆիլմի ռեժիսորը կլինի չիլիացի Պաբլո Լարայինը: Ֆիլմի աշխատանքները կմեկնարկեն 2021 թվականի սկզբին:
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզը ամուսնալուծվել են 1996 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը