Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 560, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 20268 է, մահվան դեպքերինը՝ 463
Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 550 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 268-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 350 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 113 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 463-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 148 է, ընդհանուր առողջացածներինը՝ 9002, փաստացի բուժվողներինը՝ 10 802 (մեկ օրում պակասել է 53-ով): Մեկ օրում թեստավորվել է 1968 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 95 754 քաղաքացի։