
Անհավանական է, բայց փաստ. Էլ և Դակոտա Ֆանինգների իրական անունները

Ֆանինգ քույրերը՝ Էլը և Դակոտան, վաղուց գրել են իրենց անունները Հոլիվուդյան կինոյի պատմության մեջ: Երկուսն էլ ակտիվ նկարահանվում են ֆիլմերում, տաղանդավոր են և վայելում են մեծ ժողովրդականություն: Այնուամենայնիվ, չնայած համաշխարհային համբավին, քչերը գիտեն, որ աղջիկները չեն կրում իրենց իրական անունները: Դակոտայի իրական անունը Հաննա Դակոտա է, իսկ Էլինը՝ Մերի Էլ Ֆանինգ, գրում է Elle.ru-ն:
Ինչպես հայտնի է, արևմտյան երկրներում սովորական է երկու անունների պրակտիկան: Երկրորդ անունը, որպես կանոն, տրվում է բարեկամների, մասնավորապես, տատիկների և պապիկների պատվին: Հետագայում յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես իրեն կոչեն: Քույրերի ընտրությունը կանգ է առել իրենց երկրորդ անունների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը