Բաժիններ՝

Թուրքիան տեղ է գտել աշխատավորների իրավունքներն ամենից շատ ոտնահարող երկրների տասնյակում

Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2020թ․ «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքները ամենից վատթար վիճակում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշված երկրների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Բանգլադեշ, Բրազիլիա, Կոլումբի, Եգիպտոս, Հոնդուրաս, Հնդկաստան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Թուրքիա և Զիմբաբվե։

Զեկույցի համաձայն՝ աշխատավորների իրավունքներն առավելագույնս պահպանված են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Ուրուգվայում։

Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում արձանագրվել է, որ այս երկրում հաճախակի են դարձել արհմիությունների ներկայացուցիչների և աշխատավորների կամայական ձերբակալություններն ու հետապնդումները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ոստիկանությունը, գործատուներն ու կառավարությունը բռնությամբ ճնշում են աշխատավորների՝ ցույցերի ու ակցիաների կազմակերպելու կամ արհմիություններ ստեղծելու փորձերը։

ITUC-ի տվյալների համաձայն՝ 2020թ․ աշխարհում աշխատավորների իրավունքների ոտնահարումները վերջին 7 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն են գրանցել։ Անհամեմատ աճել են աշխատավորների իրավունքների սահմանափակումները, մասնավորպես՝ ցույցեր և գործադուլներ կազմակերպելու իրավունքը։ Նշված իրավունքի սահմանափակումներ են արձանագրվել ուսումնասիրված 144 երկրներից 85-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս