«Այսպիսին է լինում երկրի շահերից բխող և իրական արտաքին քաղաքականությունը»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարցսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը եւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։

Եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող։

Երեկ ուշ երեկոյան Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաեւ Արցախյան հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների ջանքերին եւ կարգավորման հիմնարար սկզբունքներին։

Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։

Այսպիսին է լինում երկրի շահերից բխող եւ իրական արտաքին քաղաքականությունը»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222002806757381

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930