«Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձեւաչափով։
Այս կարեւորագույն հավաքին մասնակցելու են ինչպես Եվրոպական Միության ղեկավարությունը, անդամ պետությունների ղեկավարները, այնպես էլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա խայտառակություններից հետո դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլի պատճառով խարխլխված հեղինակությամբ ու վնասված քաղաքական իմիջով Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողքին այլեւս ոչ միայն այբենական կարգով (Armenia, Azerbaijan…), այլ իշխանության բռնարար բնույթով։
Միթե չե՞ք հասկանում, որ այս ամենն ուժեղ հարված է հասցնում երկրի պետական հարցերին, Արցախյան բանակցություններին, ազգային անվտանգությանը։
Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը։
Թե դիտավորյա՞լ եք անում։
Մենք Ադրբեջանի վերածելու Հայրենիք չունե’նք»:
Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձեւաչափով։Այս կարեւորագույն հավաքին…
Gepostet von Armen Ashotyan am Sonntag, 14. Juni 2020