«Այս խայտառակության բոլոր մասնակիցները թող հիշեն, որ շատ շուտով պատասխան են տալու, ու «հրամանն էինք կատարում» օտմազկեն որևէ նշանակություն չի ունենալու»». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։

Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։

Հատկապես զարհուրելի էր կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական տմարդի պահվածքը։

Այս խայտառակության բոլոր մասնակիցները թող հիշեն, որ շատ շուտով պատասխան են տալու, ու «հրամանն էինք կատարում» օտմազկեն որևէ նշանակություն չի ունենալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930