«Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագի՞ր է՝ հավեսով ազգին պառակտելու». Աննա Մայիլյան
Երգչուհի (սոպրանո) Աննա Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագի՞ր է՝ հավեսով ազգին պառակտելու։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիրուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտառակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։ Այսօր նախ՝ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ՝ նորից ու նորից խայտառակվեցին։ Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։ Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։ Ինչպես անենք, որ մեր ղեկավար մարդիկ սա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն՝ ի շահ մեր ազգի, երկրի։ Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության, կրթական….. Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։ Իհարկե խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական ոլորտը և հարցերը լուծել՝ նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ՝ ինչ մտածեմ։ Ուրանալով մեր հավատքը, ազգային արժեքները՝ այսպես էլ պետք է լիներ։
Սա ինչ՞ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելու՞։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ…
Gepostet von Anna Mayilyan am Sonntag, 14. Juni 2020