Բաժիններ՝

Բիլի Այլիշը ցույց է տվել ծնողների համեստ տունը

Անգլիացի դերասան և հաղորդավար Ջեյմս Քորդենի The Late Late շուոի Carpool Karaoke էպիզոդների շրջանակում 18-ամյա հանրաճանաչ երգչուհի Բիլի Այլիշը ցույց է տվել տունը, որտեղ ապրում է ծնողների հետ:

Քորդենը երգչուհու հետ այցելել է նրա ծնողների տուն: Պարզվել է, որ աստղն ապրում է Լոս Անջելեսի Հայլենդ Փարք թաղամասում գտնվող համեստ առանձնատանը:

Աստղի հետ միասին ապրում են նաև նրա մայրը՝ Մեգին, հայրը՝ Պատրիկը և եղբայրը՝ Ֆինեսը: Տունն ունի հյուրասենյակ և մի քանի ննջասենյակ: Այստեղ երգչուհին ունի ինքնաշեն ձայնագրման ստուդիա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930