Բաժիններ՝

Շերոն Սթոունը պատմել է, թե ինչպես է փրկվել կայծակի հարվածից հետո

Ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Շերոն Սթոունը պատմել է, թե ինչպես է իրեն հարվածել կայծակը, գրում է The Sun-ը:

62-ամյա Սթոունն առաջին անգամ հիշատակել է դեպքի մասին կատակերգու Բրեթ Գոլդշտեյնի փոդքասթի ժամանակ: Երբ է դա տեղի ունեցել, Սթոունը չի նշել:

Դերասանուհու խոսքով՝ նա արդուկի մեջ ջուր լցնելիս է եղել և ձեռքը պահել է ջրի ծորակի վրա: Այդ պահին էլեկտրական հարված է զգացել: Դա եղել է հենց այն պահին, երբ կայծակը հարվածել է տան ջրամատակարարման համար պատասխանատու ջրհորին:

«Ինձ բարձրացրեց օդ և նետեց ամբողջ խոհանոցով: Ես հարվածեցի սառնարանին: Ես ցնցված էի»,- ասել է աստղը:

Դերասանուհու հետ տանը եղել է նրա 87-ամյա մայրը, որը նրան ուշքի է բերել և տարել է հիվանդանոց, որտեղ Շերոնն անցկացրել է 10 օր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս