Բաժիններ՝

«Կովիդի բուժումը X-factor-ի նկարահանումնե՞ր են». Էդուարդ Հովհաննիսյան

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս ի՞նչ անլուրջ մոտեցում է։ Կովիդի բուժումը X-factor-ի նկարահանումնե՞ր են, ինչ է։ «Ցանկացողներին հրավիրում ենք»։ Արտակարգ դրությունը դրա՞ համար էր։ Ի՞նչ ցանկության մասին է խոսքը, ո՞ւր է պետական մտածելակերպը։ Հրաման տվեք, նորմատիվային բազա մշակեք, հաշվեք՝ որ մարզում ինչքան մահճակալի հնարավորություն կա, ինչքան բժիշկ, ապահովեք մասնագիտական-տեխնիկական աջակցություն, բուժման պրոտոկոլներ, մասնագիտական շարժական խումբ ստեղծեք հիվանդանոցները արագ գործընթացի մեջ ներգրավելու համար և հետո պահանջեք կատարումը։

4-րդ ամիսն է արդեն։ Այս ամենը պետք է վաղուց պատրաստ լիներ։ Ինչո՞վ եք զբաղվել, էս ժողովրդին ինչ փորձանքի մեջ եք քաշել, ու մինչև հիմա էլ չեք ուզում խոստովանել, որ ձախողել եք, որ օգնության կարիք ունեք։ Ասում եք՝ եթե ցանկանում եք, եկեք բուժեք, որ մի բան էլ որևէ մեկի մոտ չստացվի, գլխին կոտրեք։ Ո՞վ կգա նման պայմաններով ձեր հետ կհամագործակցի, ինչքա՞ն կարելի է խուսափել պատասխանատվությունից և բարդել այն ուրիշների վրա։ Ե՞րբ եք ի վերջո կանգնելու բժիշկների կողքին, այլ ոչ թե թաքնվեք նրանց մեջքի ետևում։ Ի վերջո դուք Հայաստանի ամբողջ առողջապահական համակարգի նախարարությունն եք, այլ ոչ թե միայն ձեր նեղ շրջապատինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930