Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները չեն լինի համատեղ

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բացառում են ՕԽ-ի և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողության համատեղ անցկացումը: Այս մասին գրում է խաղերի մամուլի ծառայությունը:

Ըստ կազմակերպիչների, լուրեր կային, որ կազմակերպման ծախսերը կրճատելու նպատակ հնարավոր էր երկու խաղերի բացման ու փակման արարողություններն անցկացնել համատեղ` խնայելով մոտ 119 միլիոն դոլար: Սակայն թե Միջազգային օլիմպիական կոմիտեն և թե Միջազգային պարալիմպիկ կոմիտեն կողմ են առանձին արարություններին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս