
«Լիվերպուլը» հարցում է արել Դեմբելեի տրանսֆերի համար

Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ մրցաշրջանի ավարտին լքել «Բարսելոնան»:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ 23-ամյա կիսապաշտպանին ցանկանում է վարձակալել «Յուվենթուսը»:
Սակայն, ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարզիոյի, ֆրանսիացին վճռական է մնալ «Կամպ Նոուում»։
Վերջերս «Լիվերպուլը» կատարել է Դեմբելեի վարձակալության իրավունք ստանալու հայցադիմում, սակայն ֆուտբոլիստը նույնպես չի քննարկում այդ տարբերակը:
Վերջին հանդիպումը կատալոնական ակումբի կազմում Դեմբելեն անցկացրել է նոյեմբերի 27-ին: Այս մրցաշրջանում նա դաշտ է մտել 5 անգամ Լա Լիգայում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Սիրարփի Աղաբաբյան