Բաժիններ՝

«Եվրոպական դատարանն արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի հարվածներով քնած վիճակում գտնվող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը հայատյացության հետևանք է». ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի կամ այլ կերպ՝ Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճիռը, որն ունի պատմական կարևորություն մարդու իրավունքների ողջ համակարգի համար:

Այս վճռով Եվրոպական դատարանն արձանագրեց, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնի մեկ տասնյակից ավել հարվածներով քնած վիճակում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը և հետո Հայկ Մակուչյանի վրա հարձակումը հայատյացության հետևանք է: Այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ռ.Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը, դաժանության համար նրան տրամադրված արտոնություններն ապահովում են անպատժելիություն նման ոճրագործությունների համար, հիմքեր են ապահովում ատելության խորացման համար:

Հիմնարարն այն է, որ վճռով միջազգային դատական ատյանի մակարդակով ամրագրվեց, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ առկա է խտրականության համակարգված քաղաքականություն էթնիկ պատկանելիության հիմքով:

Այս գործով անգնահատելի դեր է ունեցել Սիրանուշ Սահակյանը, ով անչափ բարդ, բայց գերճշգրիտ աշխատանքով կարողացել է ողջ իրականությունը ներկայացրել Եվրոպական դատարանին: Գործի քննության ընթացքում մեծ կարևորության աշխատանքներ է կատարել Լևոն Գևորգյանը: Տիկին Սահակյանը և պարոն Գևորգյանը ասուլիսով ներկայացրին իրենց կատարած հսկայական աշխատանքն ու դատարանի վճռի արժեքը: Պետք է կարևորել Նազելի Վարդանյանի դերը. առանց Հունգարիայում նրա կատարած կարևոր աշխատանքների տուժողների շահերի պաշտպանությունը չէր լինի այսքան արդյունավետ:

Վճռի տեքստն` այստեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս