Բաժիններ՝

ՀՀ դեսպանը Լիբանանի «Զվարթնոց» մանկական կենտրոնին է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների «Զվարթնոց» կենտրոն եւ փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նշել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

«Ի շարունակություն ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի միջեւ օրեր արաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների «Զվարթնոց» կենտրոն եւ փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։

Նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, որը նաեւ «Զվարթնոց» կենտրոնի տնօրինուհին է, մեծապես կարեւորեց Մայր Հայրենիքի կողմից ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրեւ համահայկականության գաղափարի օրինակելի դրսեւորում։ Նա խնդրեց կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցել «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ մաղթելով տիկին Աննա Հակոբյանին եւ ՀՀ վարչապետի ընտանիքին ամենայն բարիք եւ շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930