Բաժիններ՝

Թուրքիայում ռուսական դեսպանատունը հրապարակել է սովետական պատվիրակության պատմական այցի մասին նյութեր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ հոբելյանի կապակցությամբ ներկայացրել է 1933թ. ԽՍՀՄ Ռազմածովային գործերի ժողկոմ, Պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովի գլխավորած պատվիրակության Թուրքիա կատարած այցի վերաբերյալ այն ժամանակվա մամուլում տեղ գտած հրապարակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի Հանրապետության առաջին վարչապետ Իսմեթ Ինոնյուն 1932թ. այցելել էր ԽՍՀՄ, որին ի պատասխան՝ սովետական պատվիրակությունը 1933թ. այցելել է Թուրքիա։

Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած այցի ընթացքում սովետական պատվիրակությունը մասնակցել էր նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 10 ամյակին նվիրված տոնական արարողությանը։ Կլիմենտ Վորոշիլովը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և վարչապետ Իսմեթ Ինոնյուի հետ միասին ընդունել է ռազմական շքերթը։ Դա աննախադեպ իրադարձություն էր համարվում սովետա-թուրքական հարաբերությունների պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930