
Սերգեյ Ատոմյանը շփոթված Նիկոլայ Բաղդասարյանին դիմեց «տիկին Բաղդասարյան» դիմելաձևով, որից հետո չկարողացավ զսպել ծիծաղը

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և Սերգեյ Ատոմյանի հեղինակած նախագիծը քննարկելու ժամանակ տեղի ունեցավ միջադեպ:
Նշենք, որ պատգամավորները նախագիծ էին ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Իր ելույթի հենց սկզբում Սերգեյ Ատոմյանը մտադիր էր ասել, որ Նիկոլայ Բաղդասարյանն արդեն որոշ չափով անդրադարձել է նախագծին, սակայն այնքան շփոթվեց, որ պարոնի փոխարեն՝ ասաց՝ «տիկին Բաղդասարյան»: Գուցե սխալը շատ նկատելի չլիներ, եթե պատգամավորն իր իսկ ասածի վրա չսկսեր ծիծաղել։
Մի կերպ ծիծաղը զսպելով՝ հազիվ մեկ նախադասություն ասաց, ինչից հետո այդպես էլ չկարողացավ մտքերը հավաքել և ելույթ ունենալ և ստիպված ծիծաղելով լքեց ամբիոնը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ծիծաղելով փորձեց հանդարտեցնել Սերգեյ Ատոմյանին և ասաց. «Մի հուզվեք, մի հուզվեք»:
Միջադեպը ծիծաղ առաջացրեց նաև խորհրդարանում: