«Բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Լավ էլ կոմպանիա է…». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ;

Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց չակերտների:

Այսօր Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում, հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին:

Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաև ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին, այս որոշումը ստացել է նաև Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը:

Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է:

Ուստի բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ»: Լավ էլ կոմպանիա է՝ Աֆղանստան, Էրիթրեա, Ջիբութի, Լիբիա, Սուդան, Կոնգո…, ընդհանուր առմամբ 16 երկիր, որից մեկը մենք ենք:

Աչքներս լույս»:

Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ;Այս վերնագիրը կարդալուց չզարմանաք: Այո, աննախադեպ է և առանց…

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 2. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս