Նրա երազանքի կնոջ բնավորության 13 գծերը
Յուրաքանչյուր կին ցանկանում է իմանալ, թե ինչ է ուզում տղամարդը, ով իրեն դուր է գալիս: Ու թեպետ յուրաքանչյուրն իր նախապատվություններն ու արժեքներն ունի, կա մի բան, որ ամեն մեկի համար կարևոր է կնոջ մեջ:
1. Նա ուզում է այն կնոջը, ով իրեն կհասկանա
Նրան պետք է այն կինը, ով իրեն կհասկանա խորագույն մակարդակում, ով կիմանա, թե նա ինչ է զգում՝ միայն մի հայացք ձգելով նրա վրա: Հենց տղամարդը կհանդիպի այն կնոջը, ով իրեն կհասկանա առանց երկար բացատրությունների, նա կլինի այդ կնոջ հետ:
Հասկացվածությունն ու աջակցությունը հարաբերությունները հաջողակ են դարձնում, իսկ եթե այդ ամենը համեմված է նաև սիրով, ուրեմն դուք կհաղթահարեք ցանկացած խնդիր:
2. Կին, ով հումորի զգացում ունի
Այդպիսի կինը միշտ գրավիչ է: Եվ խոսակցությունն էլ հեշտ է ընթանում, ու տղամարդն ավելի արագ է թուլանում: Ու ավելի շատ հնարավորություններ կան, որ այդ տղամարդը կսիրահարվի քեզ:
3. Կին, ով կլինի իր լավագույն ընկերը
Դա ուզում են բոլոր տղամարդիկ: Կին-սիրուհին ու լավագույն ընկերը միևնույն կնոջ տեսքով՝ ջեք-փոթ է տղամարդկանց համար: Տղամարդն ուզում է կնոջ, ով կհավատա իրեն, նույնիսկ, եթե նա ինքը դադարի իրեն հավատալ:
4. Նա ինքնավստահ կին է ուզում
Այդպիսի կինը չի սպասի, որ տղամարդն իրեն երջանիկ դարձնի: Նա ինքը դա կանի: Այդ կինը գիտի, թե երբ պետք է ինքն իրեն դնի առաջին տեղում, ու գիտի, թե որ տեղում դնի տղամարդուն: Ինքնավստահ կինը տղամարդուն թույլ չի տա վերահսկել իրեն ու երբեք չի համաձայնի ավելի քչին, ինչին ինքն արժանի է: Եվ դա չի վախեցնում, այլ գրավում է արժանի տղամարդկանց: Այդպիսի կնոջը կորցնելը նրանք հիմարություն կհամարեն։
5. Կին, ով իր սեփական կյանքն ունի
Նա ուզում է մի կնոջ, ում հետ ընդհանուր շատ բան կունենա, բայց ով կունենա իր հետաքրքրություններն ու զբաղմունքը հարաբերություններից դուրս: Միմյանց նպատակներին ու երազանքներին աջակցելը պետք է, բայց անհրաժեշտ է չմոռանալ քո սեփական հետաքրքրությունների մասին:
6. Կին, ում հետ ինքն իրեն լավ ու հանգիստ կզգա
Ուզում է մի կնոջ, ով ոչինչ չի բարդացնում: Ով սկանդալներ չի հրահրում ու ոչինչ չի դրամատիզացնում: Ով իրեն չի քայքայում, ով իրեն պասիվ-ագրեսիվ չի պահում: Դրան, ի դեպ, նպաստում է նախորդ կետը:
7. Նա խելացի կնոջ է ուզում
Նա այնպիսի կնոջ է ուզում, ում հետ կարելի է խոսել: Նրան, ով իրեն կգրավի հոգով ու սրտով, այլ ոչ միայն՝ արտաքինով: Պետք չէ, որ նա գիտական աստիճան ունենա, բայց պետք է բազմակողմանի զարգացած լինի, որ իր համար հետաքրքիր լինի:
8. Կին, ով միշտ իր կողքին կլինի
Ով միշտ կպայքարի իր տղամարդու համար, երբ նրա, այդ թվում՝ նաև էմոցիոնալ ուժերը կլքեն իրեն: Ով կիմանա, թե ինչպես օգնի ու աջակցի նրան: Ով իր կողքին կլինի դժվարին ժամանակներում: Ուժեղ տղամարդկանց ուժեղ կին է պետք:
9. Կին, ով լավ մայր կլինի
Եթե տղամարդը երեխաներ է ուզում, ուրեմն դա իր համար շատ կարևոր է: Նրան մի կին է պետք, ով կարեկցող ու հասկացող է: Ով նվիրված է ընտանեկան արժեքներին, և ում ինքը կարող է ներկայացնել իր ծնողներին:
10. Կին, ով իրեն կհարգի
Դա հատկապես կարևոր է, երբ մարդիկ մեծանում, ծերանում են, և երբ չկա այն կրքոտ սերը, որը երիտասարդությանն է բնորոշ: Բայց կա նաև հասուն սեր՝ միմյանց հանդեպ խորագույն հարգանքով: Պետք է միմյանց արժանապատվորեն վերաբերվել: Եթե կա հարգանք, դուք միմյանց չեք խաբի, չեք դավաճանի, և այլն:
11. Կին, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին որ ինքը կա
Դա լինում է այն ժամանակ, երբ այն ամենը, ինչ այժմ նա ունի, բավական է քեզ: Եթե դու գիտես նրա բոլոր թերությունների մասին ու ընդունում ես նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա, ուրեմն նա կլինի քեզ հետ:
12. Նա ուզում է լավագույն սիրուհու
Նա ուզում է զգայական կնոջ, ով չի վախենում սեքս նախաձեռնել, ով կարողանում է վայելել:
13. Նա ուզում է այնպիսի կնոջ, ով իրեն չի վերահսկի
Տղամարդն իր կողքին այնպիսի կին է ուզում ունենալ, որ նա չասի, թե ինքն ինչ պետք է անի ու իրեն ինչպես պետք է պահի: Եվ, որ նա ոտնձգություն չկատարի իր ազատ ժամանակի հանդեպ: Եվ այդ ժամանակ նա նույնիսկ ավելի շատ կկարողանա նրա հետ լինել:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը